Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Փաշինյանի լեգիտիմությունը ժողովրդին խաղաղության պատրաստելու անվան տակ զիջումների նախապատրաստելո՞ւն է ծառայելու. Էդվարդ Անտինյան

Վարչապետը, հրաժարվելով իր նախկին տեսակետներից, շարունակում է մերժված իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը՝ դրանով իսկ որոշ նախկինների հիմք տալով բարձրաձայնելու, թե իրենք ժամանակին ճիշտ էին։

Պետք է հիասթափեցնեմ, ո՜չ, դուք սխալ էիք, իսկ Փաշինյանը շարունակում է ձեր սխալները։ Ավելին, դատելով վերջին ամիսների աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներից՝ մեր իշխանությունների կողմից դրանց համարժեք չարձագանքելն ու հինը շարունակելը կնշանակի սխալը խորացնել։

Համառոտ դիտարկենք մի քանիսը․

- Խիստ լարվել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։ Իսկ Էրդողանը «դուխով» գլխարկ չունի, որպեսզի բոլորի վրա միաժամանակ մուննաթ գա, ուստի դրան զուգահեռ նա էականորեն լավացնում է իր երկրի հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ժամանակին՝ ՌԴ-Թուրքիա հակամարտության ժամանակ, Ադրբեջանը հետ էր քաշվել, որպեսզի մեկի կողմը բռնելով մյուսին չդժգոհեցներ, իսկ հիմա ակտիվ կերպով հարաբերություններն է լավացնում ՌԴ-ի հետ, նաև հավակնում տեղ զբաղեցնել ՀՀ անդամակցությամբ Եվրասիական կառույցներում (ԵԱՏՄ, ՀԱՊԿ)՝ հասկացնել տալով, որ եթե ՀՀ իշխանությունները փորձեն այդ կառույցներում իրենց դիրքերը բարելավելու քայլեր ձեռնարկել, ապա կարող է ՀՀ-ն փոխարինվել Ադրբեջանով։

Իսկ եթե Հայաստանը չցանկանա լքել այդ կառույցները, ապա ստիպված պետք է լինի համաձայնել դրանցում Ադրբեջանի ընդգրկվելուն։ Արդյունքում, Արցախի հարցը սահուն կերպով կդառնա ռեգիոնալ կոնֆլիկտ, իսկ ռեգիոնում ակտիվ խաղացողների համար Ադրբեջանի դիրքերն ամրապնդելը նախընտրելի կլինի։ Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այնքան էլ Իրանի սրտով չէ. չէ՞ որ միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթը կյանքի կոչելու ընթացքում հակամարտող կողմերի ռազմական գործողությունների կանխման երաշխավորը, միջազգային խաղաղապահ ուժերի անվան տակ, կարող է լինել ռազմական այնպիսի կոնտինգենտ, որն ընդունելի չէ հարևան Իրանի համար։ Իսկ այս պարագայում դա կարող է լինել կա՜մ ՌԴ զորքը կա՛մ ՀԱՊԿ, ինչով հարգված կլինեն նաև Իրանի շահերը։

- Շուրջ քսան տարվա բանակցություններից հետո վերջերս կնքվեց Կապից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, ինչի շնորհիվ ռազմաքաղաքական ու տնտեսական առումով նոր որակի փոխշահավետ կապով են կապվում մեր հարևան Իրանը, մեր թշնամի Ադրբեջանն ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, ինչը նվազեցնում է ՀՀ դերը հարավ-հյուսիս առանցքի առումով, նաև միջազգային կառույցներում, որոնց լոկոմոտիվը ՌԴ-ն է։

Անգամ վերը նշված հանգամանքները հպանցիկ ծանրութեթև անելը բավական է՝ հանգելու նրան, որ Ադրբեջանի համար նպաստավոր է դառնում պատերազմի հրահրումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տևական ժամանակ չկարգավորված կոնֆլիկտը հաճախ հանգուցալուծվում է կարճատև պատերազմով։ Հանկարծակի սկսված պատերազմը շահեկան է լինում նախահարձակ կողմի համար, իսկ կողմերին գերտերությունների ու աշխարհի ուժային կառույցների կողմից խաղաղություն պարտադրելով փաստացի նաև զիջումներ է պարտադրվում պաշտպանվող կողմին։ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը պատրաստ է նման զարգացումների, ուստի Ադրբեջանի կողմից նախահարձակ կարճատև պատերազմը անարդյունավետ կլինի մեր թշնամու համար։

Ուստի, քանի որ Ադրբեջանի համար այժմ աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ է, հավանական է դառնում նրա կողմից հրահրված լայնամասշտաբ պատերազմը։ Կամ էլ նա կփորձի բանակցային սեղանի շուրջ հայկական կողմի վրա միջազգային ճնշման պարագայում զիջումներ կորզել «այլընտրանքը պատերազմն է» շանտաժով։ Մինչդեռ, այս ամենից գլուխ չհանելով՝ մեր իշխանություններն Արցախի հարցում իրարամերժ հայտարարություններ ու քայլեր արեցին, պարարտ հող ստեղծելով, որ միջազգային հանրությունն ու աշխարհի ուժի կենտրոններն առանձնապես դեմ չլինեն, որ Ադրբեջանը հարցը լուծի պատերազմի միջով, իրենք էլ ազատվեն գլխացավանքից, արդյունքում՝ քաղաքական դիվիդենտներ շահեն։

Եվ պետք չի մարդկանց թյուրիմացության մեջ գցել, թե աշխարհը թույլ չի տա նոր պատերազմ ու դա հիմնավորող բազմապիսի փաստարկներ բերել։ Ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ էլ էին շատերը կարծում, թե պատերազմը բացառվում է, քանի որ միջազգային հանրությունը դա թույլ չի տա։ Բայց տեսանք, որ եթե մեր փառապանծ զինվորները սեփական կյանքի գնով չփակեին ճանապարհը, մեր թշնամին պլանավորել էր հասնել Ստեփանակերտ։ Այնպես որ, պետք չի գերագնահատել միջազգային կառույցների հորդորները կամ էլ նավթագազային շահերի ազդեցությունը պատերազմի կանխման գործում։

Երբ ժամանակին հայկական կողմին արցախյան հարցի կարգավորման շրջանակներում փորձել են զիջումներ պարտադրել, եթե այլ կերպ մերոնք չեն կարողացել խուսանավել, ապա, կարևորելով մեր հասարակության գործոնը, ներկայացրել են հիմնավոր փաստարկ, որ զիջումների պարագայում ժողովուրդը դա չի հանդուրժի, ու կգտնվեն ուժեր, որոնք հասարակական աջակցությամբ կտապալեն իշխանություններին։

Իսկ Ղարաբաղի փրկության կարգախոսներով իշխանության եկածները բանակցությունների սեղանին դրված փոխզիջումային տարբերակը երկար ժամանակ չեն դիտարկելու որպես ընդունելի, և բանակցությունները սկսվելու են զրոյից, իսկ լուծման արդյունքը կհետաձգվի անորոշ ժամանակով։ Հիմա Փաշինյանն ի լուր աշխարհի ազդարարեց ու արտահերթ ընտրություններով ամրագրեց, որ Հայաստանը ինքն է։ Բայց բացարձակ իշխանությունը նրան դարձնում է բացարձակ խոցելի, որովհետև որևէ ուժի չես մատնանշի, որը կարող է իշխանություններին պարտադրել չգնալ զիջումների։

Փաշինյանը չի կարող ասել, թե զիջման գնալու պարագայում ժողովուրդը կտապալի իշխանություններին, չէ՞ որ նույն այդ ժողովուրդը կատարում է Նիկոլ Փաշինյանի անգամ ամենաանտրամաբանական կամքը, սատարում նրան նույնիսկ այն հարցերում, երբ նախկիններին նման արարքների համար դատափետում էր։ Ուստի, հորդորել, ժողովրդին նախապատրաստել խաղաղության, այլ կերպ ասած՝ զիջումների, նման իրավիճակում, ըստ էության, դա են ակնկալում Փաշինյանից շահագրգիռ միջազգային կառույցները։ Եվ, վերջապես, Փաշինյանի վարչակազմի հետ աշխարհի ուժի կենտրոնները Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել, որպեսզի ափսոսեն դրա չեղարկումը։ Բացի այդ, վարչապետն անկանխատեսելի ու անվստահելի գործիչ է «դրսի» համար, և որևէ մեկը չի հուզվի, եթե նրա հետ պայմանավորվել չստացվի։ Իսկ թաքնվել ժողովրդի թիկունքում, իբր հարցը հանրաքվեի միջոցով է պետք լուծել, չի հաջողվի, քանի որ ընտրությունների միջոցով անվերապահ աջակցություն է հայտնվել Փաշինյանին։

Ինքն անգամ փողոցային ակցիան է համարում այլևս անընդունելի, քանի որ ժողովուրդն ընտրել է իր իշխանություններին ու նրանց պատվիրակել երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների լուծումը։ Փաստորեն, խորհրդարանական կառավարման համակարգի անվան տակ ունեցանք ժողովրդի ձայնով ընտրված սուպերվարչապետական համակարգ՝ մեկ անձի բացարձակ իշխանության տեսքով, ու այս պարագայում փորձել իշխանությունների լեգիտիմությամբ քողարկել նրանց ոչ պրոֆեսիոնալիզմի ու անսկզբունքայնության ծանր հետևանքները չի ստացվելու, հատկապես արտաքին քաղաքական հարցերում։    

Այս ամենին գումարվում է այն, որ մեզանում այն կարգի թշնամական մթնոլորտ է ձևավորվել Եվրասիական ռազմաքաղաքական ու տնտեսական կառույցների ու անդամ պետությունների ղեկավարների հանդեպ, որ ամեն անգամ, երբ Փաշինյանը գնում է ՌԴ նախագահի հետ հանդիպման կամ մասնակցելու ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում տարբեր միջոցառումների, մեր հասարակությունը, ասես, վարչապետին ֆրոնտ է ուղարկում, մի հատ էլ հետևից ջուր շփում, որ բարով-խերով ու հաղթանակով վերադառնա։

Ասելով՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ երկրներն ավտորիտար են, հարևան Իրանը՝ նույնպես, ի՞նչ ենք ակնկալում, որ այդ երկրների ղեկավարները Փաշինյանին «տեղը բերեն» ու հետը խեղճացա՞ծ խոսեն։ Հետո էլ սրտնեղում ենք, երբ մեզ են մեր տեղը ցույց տալիս։ Մեր կամքով համագործակցում ենք ու գործընկերներին փնովո՞ւմ, դրանով իսկ ինքներս մեզ մեկուսացնո՞ւմ։ Վերը նշել եմ, որ տարածաշրջանային հակամարտության կարգավորման գործում Իրանը նախապատվությունը կարող է տալ Ադրբեջանին։ Իսկ մենք դա կանխելու համար ի՞նչ ենք անում։ Փոխանակ Իրանին հորդորենք հարևանների կոնֆլիկտի հարցում պահպանել ակտիվ չեզոքություն, ինչպես մենք ենք Իրանի հարցում նման դիրք մշտապես բռնել, երբ լարվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, մենք մեր անզգույշ հայտարարություններով Իրանի՞ն ենք նեղացնում ու հիմք տալիս, որ մեզնից երե՞ս թեքի։ 

Անգամ չդիտարկելով ներքաղաքական խոշոր բացթողումները՝ միայն իշխանությունների արտաքին քաղաքական ձախողումներն ու իրավիճակին ոչ համարժեք նրանց արձագանքը բավական է հասկանալու, որ մեզ տանում են լայնամասշտաբ պատերազմի, որից խուսափելու գինը, ցավոք, կարող են լինել միայն զիջումները։

Ուստի, բոլոր կարգի ու տարբեր տրամաչափի հանրային գործիչները, եթե դեմ են նման սցենարին, ապա իրավունք չունեն մի կողմ քաշվելու, թե ժողովուրդն ում ընտրել է, նրանք էլ թող իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնեն, քանզի այս ապաշնորհ իշխանությունները տանուլ են տալու բոլորիս հայրենիքն ու մեր երեխաների ապագան ևս։


Քաղաքագետ Էդվարդ Անտինյան




Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net