«ՌԴ բնակիչներին դուր է գալիս ստրուկ լինելը». Յուշչենկո
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության բնակիչներին դուր է գալիս ստրուկի կարգավիճակում լինելը:
«Ռուս ազգն իր բնույթով ազատասեր չէ, նրանք սիրում են ստրկությունը, նրանք «ցար» են ուզում և չեն ձգտում ժողովրդավարության»,- ասել է Յուշչենկոն 112 Україна հեռուստաալիքի եթերում:
Ուկրաինայի նախկին նախագահը նմանատիպ հայտարարություններ նախկինում ևս արել է: Ավելի վաղ նա ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակիչներին հիտլերյան Գերմանիայի ժողովրդի հետ էր համեմատել: