ԱՄՆ-ում ցուլը բոլորի աչքի առաջ սպանել է աշխարհի լավագույն ցլամարտիկներից մեկին
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում ցուլ հեծնելու միջոցառման ժամանակ մահացել է աշխարհի լավագույն ցուլ հեծնողներից մեկը՝ 25-ամյա Մեյսոն Լոուն: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Professional Bull Riders կազմակերպության ղեկավար Շոն Գլիսոնը:
Ականատեսների համաձայն՝ ցուլը վայր է գցել ցլամարտիկին: Երբ Լոուն բարձրացել է գետնից, կենդանին ետևի ոտքերով հարվածել է նրա կրծքավանդակին, որից հետո Լոունին պատգարակով դուրս են բերել ասպարեզից:
Լոուն 7 տարի զբաղվել է ցլամարտով և լավագույն ցուլ հեծնողների վարկանշային աղյուսակում 20-րդն էր: Վերջին մրցաշրջանի ժամանակ նա ելույթների 70%-ում հաղթանակ է տարել:
Արխիվային տեսանյութ
84 points in round one ready for tonight in @pbrvelocity Reno, Nevada @MonsterEnergy @YETICoolers @Wrangler pic.twitter.com/ikF0RhhIID
— Mason Lowe (@masonlowe90) January 12, 2019