Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայում են․ ՀԲՃ

ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:

Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել են հետևյալ նոր պահանջները․

«Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որը ներառում է տեղեկատվություն առնվազն՝

1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

3) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական և տեղական հարկերի և վճարների (ներառյալ՝ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին.

4) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

5) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

6) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը և ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը.

7) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ.

8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ.

9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների վերաբերյալ.

10) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված պարտավորությունների վերաբերյալ»:

Իսկ Օրենսգրքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին վերոնշյալ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթների մեջ նշված է․

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առաջին հաշվետվությունը պարտավոր են լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը:»

Այսինքն՝ ստացվում է, որ ընդերքօգտագործողները վաղուց պետք է ներկայացրած լինեին իրենց տարեկան հրապարակային առաջին հաշվետվությունները լիազոր մարմնին և կառավարության աշխատակազմին։ Իսկ հանրությունն էլ պետք է հնարավորություն ստացած լիներ տեսնելու և ծանոթանալու դրանց մեջ եղած տեղեկատվությանը, քանի որ նույն օրենքով հստակ սահմանված է, որ հրապարակային հաշվետվությունը՝ դա սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների և պետական մարմինների կողմից լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացվող հաշվետվությունն է, որը բաց է հրապարակման համար:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն ուսումնասիրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը և համապատասխան բաժնում գտել վերոնշյալ հրապարակային հաշվետվության ձևաթղթերը, սակայն այդպես էլ չի հայտնաբերել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի որևէ հաշվետվություն։

Մենք նախարարությանը պաշտոնական նամակ ենք ուղարկել, խնդրելով հուշել մեզ, թե որտե՞ղ է կարելի ծանոթանալ վերոնշյալ հրապարակային հաշվետվություններին կամ պարզաբանումներ ներկայացնել դրանց բացակայության պատճառների մասին՝ տեղեկացնելով, թե ե՞րբ հասանելի կլինեն դրանք հանրությանը։

Ավելացնենք, որ սա ընդամենը բազմաթիվ դեպքերից մեկն է, երբ ՀՀ օրենքներն ու Կառավարության որոշումները չեն կատարվել կամ թերի են կատարվել լիազոր պետական մարմինների կողմից, որոնց մենք հետագայում դեռ կանրադառնանք։ Մինչ այդ խնդրում ենք բոլոր պետական մարմիններին աշխատել ավելի բարեխիղճ, որդեգրել բաց, թափանցիկ և մասնակցային գործելաոճ՝ ապահովելով տարաբնույթ որոշումներ կայացնելու գործընթացների հրապարակայնություն և դրանցում մասնագիտական ու հանրային շրջանակների առավելագույն ներգրավում։



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net