Վրաերթ Գյումրիում. 10-ամյա երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 16:10-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 30-ամյա Խաչատուր Մադոյանն իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակի և Տ. Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ 10-ամյա Վարդուշ Ղ.-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, այլ իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Մուշի բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: