Երևանի ավագանին որպես նվիրատվություն ընդունեց 85 մլն 32 հազար դրամ արժողությամբ նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով
Երևանի ավագանին որպես նվիրատվություն ընդունեց 85 մլն 32 հազար դրամ արժողությամբ նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով: Նման որոշում կայացվեց Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում:
Երևանի քաղաքապետարանի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ՝ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ 85 մլն 32 հազար ՀՀ դրամ արժեքով:
«Այն ձեռք է բերվել Երևանի 2800-ամյակի մշակութային միջոցառումների շրջանակում հոբելյանական տարվա տարեմուտը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,- հայտնեց նա: