Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները չլուծարելու պահանջով
Ցույցի մասնակիցներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ երեկ նախարարների պաշտոնակատարները որոշման նախագծեր են իրենց ներկայացրել, համաձայն որոնց երկու գերատեսչությունները լուծարվելու են՝ Մշակույթի նախարարությունը միանալու է Կրթության և գիտության նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը դառնալու է վարչություն Արտաքին գործերի նախարարության կազմում:
«Ամենափոքր բյուջե ունեցող նախարարությունն է, կիսապետական, կիսաահասարակական հիմունքներով աշխատող նախարարություն է։ Մեզ ասել են, որ մենք ոչ մի տեղ չենք աշխատելու, պետք է գտնենք մեր աշխատանքը, երեկ մեզ նախարարն ասաց՝ հավաքեց բոլորիս, երևում էր, որ ինքն էլ շատ հուզված էր։ Մենք այսօրվանից մտածում ենք մեր ձայնը բարձրացնել՝ նախ գրավոր մեր պահանջը կներկայացնենք վարչապետին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության աշխատակիցը։
Մանրամանսերն՝ ավելի ուշ