Հրաշագործ ջինն ու հեքիաթային արքայադուստրը. հրապարակվել են «Ալլադին» ֆիլմի առաջին կադրերը (լուսանկարներ)
Disney ընկերությունը ներկայացրել է «Ալլադին» նոր ֆիլմի առաջին կադրերը: Ֆիլմը 1992-ին նկարահանված մուլտֆիլմի ռեմեյքն է:
Ինչպես գրում է Entertainment Weekly-ն, առաջին կադրերում պատկերված են ջինը, որին մարմնավորում է Ուիլ Սմիթը, արքայադուստր Ժասմինը (Նաոմի Սքոթ), Ջաֆարը (Մարվան Քենզարի) և ինքը Ալլադինը (Մենա Մասուդ):
Ըստ սյուժեի՝ երիտասարդ գող Ալլադինը բնակվում է Ագրաբա քաղաքի փողոցներում և երազում է օրերից մի օր տեղավորվել սուլթանի շքեղ պալատի սենյակներում: Անսպասելիորեն նրանից օգնություն է խնդրում խորհրդավոր ծերունին, որը երիտասարդին անթիվ-անհամար հարստություն է խոստանում, եթե վերջինս օգնի իրեն կախարդական քարանձավից դուրս բերել հին լամպը:
Հիշեցնենք, որ օրերս IMDb պորտալը ներկայացրել էր 2019-ի սպասված ֆիլմերի ցանկը, որում ներառված էր նաև «Ալլադինը»: