Մոուրինյուն կարող է գլխավորել Բավարիան
Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Ժոզե Մոուրինյուն մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Բավարիան», հայտնում է Don Balon-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մյունխենյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել Նիկո Կովաչից:
«Բավարիան» մտադիր է թիմի վերակառուցում իրականացնել` կապված վետերաններ Ֆրանկ Ռիբերիի և Արյեն Ռոբենի հեռանալու հետ:
Ակումբից կարող են հեռանալ Թոմաս Մյուլերը, Խավի Մարտինեսը, Ժերոմ Բոատենգը և Մաթս Հումելսը: Նոր թիմ ստեղծելու պատասխանատավությունը ցանկանում են դնել պորտուգալացի մասնագետի վրա:
Ավլեի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոուրինյուի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Մոուրինյուն ՄՅՈւ-ն գլխավորել է 2016 թվականի ամռանն ու 2,5 տարվա ընթացքում թիմի հետ 3 տիտղս է նվաճել: Նախկինում նա գլխավորել է «Պորտուն», «Չելսին», «Ինտերը» և Մադրիդի «Ռեալը»: