Դոնալդ Թրամփը հայտարարել է Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է սկսել Աֆղանստանից մոտ 7 հազար ամերիկյան զինծառայողի դուրսբերման գործընթաց: Այդ մասին հաղորդել է CNN-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում Աֆղանստանում մոտ 14 հազար ամերիկացի զինծառայող կա, և խոսքը, փաստորեն, նրանցից ուղիղ կեսի դուրսբերման մասին է, որը կտևի մի քանի ամիս:
CNN-ը նշել է, որ Թրամփն այդ որոշումը կայացրել է դեռևս դեկտեմբերի 18-ին, և Աֆղանստանում ծառայող զինվորների դուրսբերման գործընթացը կսկվի մի քանի շաբաթից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման որոշման մասին: Նա պարզաբանել էր, որ հաղթել են Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորմանը, իսկ դա միակ պատճառն էր, ինչի համար ամերիկյան զինուժն այդքան ժամանակ գտնվում էր Սիրիայում: