Գերմանացի հայտնի լրագրողն աշխատանքից ազատվել է կեղծ հոդվածներ գրելու համար
«Տարվա լրագրող» ճանաչված, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների արժանացած գերմանական «Der Spiegel» թերթի թղթակից Կլաաս Ռելոտիուսն աշխատանքից ազատվել է կեղծ հոդվածներ գրելու համար: Այդ մասին հաղորդում է նույն պարբերականը:
Լրագրողը խոստովանել է, որ իր 14 հոդվածները հորինված են, և նրանցից մի քանիսը համաշխարհային մրցանակ է ստացել:
Մասնավորապես պարզվել է, որ լրագրողի ֆանտազիայի արդյունք են «Վերջին վկան» հոդվածը՝ մահապատժի ականատես ամերկացու մասին, «Առյուծների երեխաները» հոդվածը՝ զինյալների կողմից առևանգված տղաների մասին և «Համար 440» հոդվածը՝ Գուանտանամոյի բանտարկյալների մասին:
Խաբեությունը հայտնաբերել է լրագրողի գործընկերը՝ Խուան Մորենոն: Նա հանդիպել է երկու մարդու, ում խոսքերը Ռելոտիուսը մեջբերել է հոդվածներում, և պարզել է, որ հեղինակը նրանց հետ երբեք չի զրուցել:
Թերթի ղեկավարությունը կատարվածն անվանել է «Der Spiegel»-ի 70-ամյա պատմության մեջ ամենախայտառակ միջադեպը:
Գերմանացի 33-ամյա լրագրողը «Der Spiegel»-ում աշխատում է 2011-ից և մոտ 60 հոդվածի հեղինակ է: