Ալեքս Սանդրոն մոտ է «Յուվենտուսը» լքելուն.
«Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն կարող է լքել ակումբը: Թուրինյան ակումբը մտադիր է նոր պայմանագիր կնքել բրազիլացու հետ:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ խաղացողի հետ, ապա կվաճառի նրա տրանսֆերը: 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության արժեքը գնահատվում է 60 մլն եվրո:
Ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին:
Սանդրոյի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Անձամբ խաղացողն էլ վերջերս հայտնել էր, որ ցանկանում է խաղալ ԱՊԼ-ում: