Դադարեցվել է «Զդրավլե» ընկերության «Սպազմալգոն» դեղահատերի շրջանառությունը ՀՀ-ում
Առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում: Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները: