Dolce Gabbana-ի գովազդային հոլովակը վրդովեցրել է չինացիներին
Իտալական նորաձևության տուն Dolce & Gabbana-ն նոր գովազդային հոլովակ է թողարկել և մեղադրվել ռասիզմի մեջ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հոլովակում չինուհին ապարդյուն փորձում է չինական փայտիկներով իտալական կերակուր ուտել:
Հոլովակը հայտնվել է չինական Weibo հարթակում, որտեղից շուտով ջնջվել է: Հոլովակը հրապարակվել է նաև Instagram-ում՝ @diet_prada անունով օգտատիրոջ կողմից: Սոցկայքի օգտատերերը հոլովակը ռասիզմի դրսևորում են համարել:
Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիր Ստեֆանո Գաբանան հայտարարել է, որ հաքերները կոտրել են բրենդի պաշտոնական էջը: «Մենք մեծ հարգանք ենք տածում Չինաստանի և չինացի ժողովրդի նկատմամբ», - ասել է դիզայները: