«Ամեն անգամ համարձակ լուսանկար հրապարակելուց հետո խնդիրներ եմ ունենում Քանյեի հետ». Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը կիսամերկ, իսկ երբեմն էլ ամբողջովին մերկ «սելֆիների» սիրահար է, խոստովանել է, որ նման լուսանկարների հրապարակումից հետո խնդիրներ է ունենում ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Էլեն ԴեՋեներեսին տված հարցազրույցում Քարդաշյանը մանրամասնել է, որ համարձակ լուսանկարները տխրեցնում են ամուսնուն:
«Իրականում դա շատ է անհանգստացնում նրան: Իհարկե, նա միշտ էլ ցանկանում է ինձ տեսնել ինքնավստահ և ուրախ, բայց միևնույն ժամանակ դա նրան տխրեցնում է»,-պատմել է աստղային հայուհին:
Քարդաշյանը մանրամասնել է, որ այժմ նա ընդհանուր հայտարարի է եկել ամուսնու հետ՝ համաձայնելով սոցմեդիայի հրապարակումներում ավելի «պահպանողական» լինել:
«Ամուսնությունից հետո ինչ-որ չափով կորցրել եմ անկախությունս: Քանյեի պես տղամարդու հետ ամուսնացած լինելը ստիպում է սովորել լիարժեք անկախ չլինել»,-հավելել է նա: