ATP-ն հայտնել է՝ 2018-ին որ թենիսիստն է ամենաշատը վաստակել
Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է, թե 2018 թվականին թոփ թենիսիստները միայն մրցաշարերից որքան գումար են վաստակել:
Ամենաշատ մրցանակային գումարը ստացել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը. սերբ թենիսիստը վաստակել է 12,6 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում իսպանացի Ռաֆայել Նադալն է՝ 8,66 միլիոն դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող Ալեքսանդր Զվերևին՝ 7,72 միլիոն դոլար, իսկ չորրորդ տեղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է՝ 7,6:
Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակի թենիստիստները վաստակել են 64 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Նովակ Ջոկովիչը հաղթել է Ուիմբլդոնում, ԱՄՆ-ի Բաց առաջնությունում, ինչպես նաև Շանհայի և Ցինցինատիի մրցաշարերում: Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը 4:6, 3:6 հաշվով պարտվել է Ալեքսանդր Զվերևին: