Մոսկվայի մարզում հնագետները մամոնտի գանգ են գտել, որի մեջ «գանձ» է եղել
Մոսկվայի մարզի Զարայսկի շրջանում հնագետները մամոնտի գանգ են գտել, որի մեջ «գանձ» է թաքցված եղել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Մոսկվայի մարզի մշակույթի նախարարությանը հղումով:
Ինչպես նշել է նախարար Նարմին Շիրալիևան՝ հնագետների հայտնաբերած գտածոներից մի քանիսն իրական հնագիտական գանձեր են: Դրանք կարելի է տեսնել Զարայսկի թանգարանում:
Այս տարի հնագետներին հաջողվել է պեղել հսկա մամոնտի ոսկորները, ժանիքները և անգամ՝ ծնոտը: Նրանք հայտնաբերել էին նաև օջախ՝ այրված կենդանիների ոսկորներով, փայտածուխի և կարմիր ներկերի բծերով, որոնք վկայում են հին բնակավայրի մասին:
Վերջում հնագետները գտել են նաև մամոնտի գանգը՝ ներսում թաքցրած «գանձով»: Խոսքը սիլիկոնե իրերի և զենքերի պատյանների մասին է:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին Օդեսայում նույնպես հայտնաբերվել էին նախապատմական կենդանու մնացորդներ: