Ապացուցեցինք՝ Պորտուգալիան կարող է արժանի հանդես գալ առանց Ռոնալդուի. Սանտուշ
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն Ազգերի լիգայի 6-րդ տուրի՝ Լեհաստանի հետ հանդիպումից (1:1) հետո ամփոփել է մրցաշարում իր թիմի ելույթները.
«Հիանալի է, երբ թիմումդ խաղում է Ռոնալդուն, բայց մենք ապացուցեցինք, որ բացի նրանից մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են հանդես գալ անհրաժեշտ մակարդակով:
Այդ ֆուտբոլիստները շատ լավ դրսևորեցին իրենց: Պորտուգալիան կարող է արժանի հանդես գալ առանց Ռոնալդուի:
Այժմ մենք պետք է հանգստություն պահպանենք և հարգալից լինենք այն հավաքականների նկատմամբ, որոնք դուրս են եկել փլեյ-օֆֆ: Միայն այդպես կարող ենք պահպանել մեր մակարդակը և հասնել նրան, ինչին Պորտուգալիան արժանի է»,- Սանտուշի խոսքը մեջբերել է Le Figaro-ն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը մասնակցելու է Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին, որը կայանալու է 2019 թվականի հունիսին: