Իրավապահ մարմինները 170 հայտարարություն են տարածել հստակ յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններով. Նազարյանը՝ Բաբուխանյանին
Ազգային ժողովում 2019թ. բյուջեի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ելույթ ունեցավ՝ արձագանքելու ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի այն դիտարկումներին, թե կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրվում նախկին իշխանության կողմից գողացված գումարներով:
Ի պատասխան՝ Լենա Նազարյանը ներկայացրեց իրավապահ մարմինների կողմից բացահայտված վերջին ամիսների փաթեթը՝ նշելով, որ մոտ 170 հայտարարություն են այս մարմինները տարածել, որտեղ հստակ յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններ կան:
Նա վստահեցրեց, որ այդ կոռուպցիոն գործարքներն անպայման կբացահայտվեն ու կվերադարձվեն պետբյուջե: «Ուստի, հայտարարություններն անհիմն են: Ես այս փաթեթը կհանձնեմ պարոն Բաբուխանյանին, որ նա անտեղի հայտարարություններ չհնչեցնի կառավարության հասցեին»,-ասաց նա: