Դաշնակիցները պարտավոր են իրենց պահել դաշնակիցների նման՝ անկախ, նրանից, թե երկրի քաղաքական իշխանությունն ում ձեռքին է գտնվում. Սամվել Ֆարմանյան
Դաշնակիցները պարտավոր են իրենց պահել դաշնակիցների նման՝ անկախ նրանից, թե այս պահին երկրի քաղաքական իշխանությունը ում ձեռքին է գտնվում. ԱԺ նիստին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նշենք, որ քննարկման էր ներկայացված «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին համաձայնագիրը:
«Խնդիրը հետևյալն է՝ պետք է լինել անկեղծ ու պարզ, ՀՀ-ն, եթե անդամակցում է միջազգային կազմակերպություններին՝ այդ թվում ԵԱՀԿ, ՀԱՊԿ, դա ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական համագործակցություն է, որը ռազմավարական նշանակության անհաժեշտություն է Հայաստանի համար»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ՀՀ-ն տնտեսական, ռազմաքաղաքական միջազգային կազմակերպությունում այս պարզ ճշմարտությունը որպես դիտակետ պետք է ընդունել և այլ ակնկալիքներ չունենալ, հակառակ դեպքում կարող ենք հիասթափվել: «ՀՀ-ն չի անդամակցել ՀԱՊԿ-ին այն ակնկալիքով, որ ղազախ կամ բելառուս զինվորները պետք է անհրաժեշտության դեպքում ապահովեն ՀՀ անվտանգությունը: Եկեք լինենք իրատես՝ կան ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերություններ, որոնք պետք է խորացնել, բայց դրան զուգահեռ պետք է նկատի ունենալ, որ ռազմաքաղաքական կամ տնտեսական դաշինքներում յուրաքանչյուր պետություն առաջնորդվելու է իր շահերով»,-ասաց նա:
Նա խոհուրդ տվեց չհակադրել առաջնայինը երկրորդականի հետ, որպեսզի հիասթափություններ չսպասվեն:
«Դրա համար տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական դաշինքների առանցքը, անկախ ՀՀ իշխանության ով լինելուց, ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական հարբերություններն են և նաև տնտեսական, սա պետք է խորացնել, պահել, փայփայել, բայց այլ ակնկալիքներ ունենալը պատմության տրամաբանությանը հակոտյա երևույթ է: Պետք չէ վատ զգալ, պետք է սեփական շահերը առաջ մղել, նրանցից պահանջելով իրենց պահել ռազմաքաղաքական կամ տնտեսական դաշնակցի նման»,-ասաց նա: