11-ամյա չինուհին իր 210 սմ հասակով հավակնում է դառնալ աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ երեխան (լուսանկարներ, տեսանյութ)
Տասնմեկամյա չինուհի Ժան Ցիուն հավակնում է դառնալ աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկ երեխան: Նրա հասակը 210 սմ է, գրում է dailymail.co.uk-ը՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք:
Աղջկա բարձրահասակ լինելը ժառանգական է, նրա ծնողները նույնպես բարձրահասակ են՝ 2 մետր և ավելի: Աղջկա հասակը պաշտոնապես գրանցված չէ Գինեսի ռեկորդների գրքում, և պարզ չէ՝ արդյոք նրա ընտանիքը պատրաստվում է ռեկորդի հայտ ներկայացնել:
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկը 12-ամյա անգլուհի Սոֆի Հոլլինսն է`189 սմ հասակով:
Ժանն ավելի բարձրահասակ է նաև 11-ամյա չինացի Ռեն Քեյուից, որի հասակը 2.06 սմ է: Ռենի ընտանիքը հունիսին հայտնել էր Գինեսի գրքին հայտ ներկայացնելու ցանկության մասին: Այդ դեպքում Ժանը կարող է նրան արժանի մրցակից դառնալ:
Աղջիկն ընկերասեր է, դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ, երազում է դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի: