Ընկերական հանդիպումներ. Արգենտինան հաղթել է Մեքսիկային, Չիլին՝ Հոնդուրասին (տեսանյութ)
Ընկերական հանդիպման շրջանակում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Մեքսիկայի ընտրանուն: Հանդիպման 2-րդ րոպեին հաշիվը բացել է Մաուրո Իկարդին, իսկ 87-րդ րոպեին այն կրկնապատկել է Պաուլո Դիբալան:
Չիլիի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Հոնդուրասին: Դուբլ է ձևակերպել Արտուրո Վիդալը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Սանչեսը և Կաստիլյոն:
Ալեքսիսը նաև վրիպել է 11 մետրանոցից:Հունդուրասի միակ գոլը խփել է Լոպեսը:
Մյուս խաղերում Կոստա Ռիկան 3:2 հաշվով հաղթել է Պերուին, Սալվադորը նվազագույն հաշվով Հաիթիին, իսկ Էկվադորը 2:1 հաշվով Պանամային: