Ռոբերտ դե Նիրոն բաժանվել է կնոջից. լրատվամիջոցներ
Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն ավելի քան 20 տարի տևած ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից, հայտնում է Daily Mail-ը:
Յոթանասունհինգամյա դերասանն ու 63-ամյա Գրեյս Հայթաուերն արդեն միասին չեն ապրում ու շուտով հանդես կգան բաժանության մասին պաշտոնական հայտարարությամբ:
Հայտնի է, որ զույգն ունի երկու երեխա` 20-ամյա Էլիոթն ու 6-ամյա Հելենը:
Պարբերականը նկատում է, որ 1997թ. ամուսնացած զույգի համար սա բաժանվելու առաջին դեպքը չէ: Նախկինում Դե Նիրոն ամուսնալուծվելու հարցով հայց էր ներկայացրել դատարան, սակայն հետագայում հաշտվել էր կնոջ հետ:
Հայտնի է, որ «Կնքահայրը» ֆիլմի աստղը բազմազավակ հայր է ու նախորդ հարաբերություններից ունի ևս երեք երեխա:
Հատկանշական է, որ իր նախկին հարցազրույցներից մեկի ժամանակ երջանիկ ընտանիքի գաղտնիքի մասին խոսելիս Դե Նիրոն ասել էր, որ պետք է նախևառաջ հարգել կողքիդ գտնվող մարդուն ու չմոռանալ, որ ներդաշնակ հարաբերությունները պահանջում են «տալ ու ստանալ»: