Միացյալ Նահանգները հատուկ գործարկալներ է ուղարկել սահմանին տեղակայված միգրանտների ճամբար
ԱՄՆ իշխանությունները հատուկ գործակալներ են ուղարկել միգրանտների ճամբար, որոնք տեղեկություններ պետք է տան նրանց պլանների և գործողություների մասին, մասնավորապես՝ որտեղից են նրանք մտադիր անցնել ԱՄՆ սահմանը: Գործակալները Հոնդուրասից են:
Ինչպես հայտնի է դարձել ԱՄՆ անվտանգության ծառայությանը՝ միգրանտները պատրաստվում են «փոթորիկ իրականացնել» ԱՄՆ-ի հետ սահմանակից Մեքսիկայի Սան Դիեգո քաղաքում: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկացի զինծառայողները սահմանն ամրացնում են փշալարերերով և բետոնե բլոկներով: Միգրանտների կողմից սահմանը հատելու փորձեր դեռևս չի արձանագրվել:
ԱՄՆ իրավապահները վերահսկում են նաև միգրանտների հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունները:
Հիշեցնենք, որ Կենտրանական Ամերիկայի երկրներից մեկ ամսում Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահման են հասել մի քանի հազար միգրանտ: Միգրանտների չորրորդ քարավանը ճանապարհին է: