Ճապոնական դատախազությունը կարող է Nissan ընկերության դեմ մեղադրանք առաջադրել
Տոկիոյի դատախազությունը քննարկում է Nissan ընկերության դեմ մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է «Asahi» թերթը՝ հիշեցնելով, որ ընկերության խորհրդի տնօրեն Կառլոս Գոնը ձերբակալվել է այս շաբաթ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի դատախազությունում կասկածներ ունեն, որ ավտոկոնցեռնի անձնակազմը տևական ժամանակ կարող էր տեղյակ լինել Գոնի գործողություններից, սակայն այդ մասին միայն վերջերս է հաղորդում տվել:
Ճապոնիայի ամենախոշոր թերթերից մեկը՝ «Yomiuri shimbun», չի բացառել, որ Կառլոս Գոնը երկար ժամանակ խախտել է երկրի ֆինանսական օրենսդրությունը, իրավապահները հիմա ուսումնասիրում են նրա՝ 2011-ից 2015 թթ. գործունեությունը:
Հիշեցնենք, որ 64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլին ձերբակալվել են երկուշաբթի՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ հինգ տարվա ընթացքում Գոնը Nissan-ից ստացել է մոտ 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) եկամուտ, սակայն պետությանը 2 անգամ պակաս հարկ է վճարել: Nissan ընկերությունում պաշտոնապես հաստատել են Գոնի և Քելլիի իրականացրած խախտումները՝ խոստանալով կորպորացիայի տնօրենների խորհրդի հերթական նիստում քննարկել նրանց ընկերությունից անմիջապես հեռացնելու հարցը: