Ջիգարխանյանի նախկին կինը չի ընդունում մեղադրանքը, բայց պատրաստ է ավլել Մոսկվայի փողոցները
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, չի ընդունում դատարանի կողմից իրեն վերագրվող անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքը, հաղորդում է M24-ը:
Նա հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը՝ ընդգծելով, որ գործում իր մեղքն ապացուցող որևէ փաստ չկա:
Բացի այդ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ասել է, որ չի վախենում դատարանի նշանակված հարկադիր աշխատանքից:
«Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ Մոսկվա քաղաքը, անկեղծորեն նույնիսկ փողոցները կավլեմ: Եթե դա որևէ օգուտ կբերի, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա», - նշել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մոսկվայի միջազգային դատարանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի համար, որպես պատիժ, սահմանել է 200-ժամյա հարկադիր աշխատանք, նաև 200 հազար ռուբլի տուգանելու որոշում է կայացրել: