Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Եթե տրվենք գայթակղություններին, արգելենք, ձերբակալենք, կանենք քայլեր, որոնք մեզ կնույնացնեն միջնադարյան հեղափոխությունների հետ. Ա. Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ողջունում է, եթե, իսկապես Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշում: Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի՝ «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում՝ պատասխանելով դիտարկմանը, թե հեղափոխության առաջին օրերին հասարակության մեջ լսելի էին ՀՀԿ-ին քաղաքական կյանք չթողնելու պահանջները:

«Ձեր ասածը մի մեծ գայթակղության մի մասն է, եթե տրվում ենք, սկսում ենք արգելել, ձերբակալել, սա ճանապարհ է, որը կարող հատուկ լինել հեղափոխություններին, բայց ինչո՞վ էր մեր հեղափոխությունը բացառիկ, իր սահունությամբ, սահուն անցումներով, մենք չպետք է անենք քայլեր, որոնք մեզ կնույնացնեն միջնադարյան կամ նոր շրջանների այլ  հեղափոխությունների հետ»,-պատասխանեց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ ընտրել են այլ՝ առավել սահուն, ներառական, համերաշխության ճանապարհով գնալու տարբերակը:

Նա հավելեց, որ մյուս կողմից շատ լավ է, եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, նման որոշում արդեն ունի: Ասաց՝ թող հասարակությունը տա այն գնահատականը և պարզ դառնա՝ ստանում է 90 տոկո՞ս, , 0, թե,  այնուամենայնիվ, մի 5 տոկոս:

Իսկ մեկնաբանի հարցին էլ, թե այնուամենայնիվ քաղաքական ուժերից ում է տեսնում ապագա ԱԺ-ում՝ որպես ընդդիմություն, առաջին փոխվարչապետի պաշտոկանատարը պատասխանեց՝ ինքը չէ, որ պետք է տեսնի, ժողովուրդը պետք է որոշի՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:

Նաև ասաց, որ դաշտում բազմաթիվ այլ խաղացողներ կան, կան ուժեր, որոնք հեղափոխությունից հետո դեռ չեն մտել ընտրական գործընթացի մեջ, կան, որ արդեն մասնակցել են ավագանու ընտրություններին:

Սյունիքի մարզում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակման կապակցությամբ մեկնաբանը նկատեց, որ թեև վարչապետը բացատրեց, որ Հունան Պողոսյանը Սյունիքում է՝ այնտեղ քրեածին իրավիճակը հանդարտեցնելու, թմրադեղերի թրաֆիքինգի դեմն առնելու համար, բայց նրա նշանակման նկատմամբ դժգոհությունը շարունակվում է և իրավապաշտպանները շարունակում են ասել, որ նա եղել է բոլոր համաժողովրդական ցույցերի դեմ 1-ին շարքերում, տվել է հրամաններ:

Այս համատեքստում նաև հարց տրվեց՝ արդյոք հնարավո՞ր է նախկին իշխանության այլ կարկառունների տեսնել իրենց ապագա կաբինետում:

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Բայց մենք տեսել ենք նախկին համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ փոխնախարարներ, վարչության պետեր, ունենք նախարար, որը նախարար է եղել նախորդ կառավարությունում. ՀՀԿ ֆրակցիայի անդամ, որը նախարար է: Կարող է վաղն էլ ունենանք»:

Արարատ Միրզոյանն առաջարկում է հարցին նայել ավելի լայն համատեքստում, հարցնում է. «Վտարե՞նք երկրից , սա՞ է այն ճանապարհը, որով պետք է,  ի վերջո, պսակվի մեր հեղափոխությունը»:

Նա նաև նշեց, որ նախկինների հարցում կա մի շատ նուրբ սահման. երբ իրենց դեմ պայքարել են իրենց քաղաքական հակառակորդները, և պայքարել են արդեն ոչ թե իրենց, այլ պետության ու երկրի դեմ: «Եվ հիմա ի՞նչ, պետք է վտարե՞նք երկրից այն մարդկանց՝ նախկիններին, որոնք գիտակցելով հեղափոխության ստեղծած նոր հնարավորությունները, Նոր Հայաստանի զարգացման հնարավորությունները, օդում չեն թողնում նոր իշխանությունների մեկնած ձեռքը»,-ասաց նա:

Մյուս ողջամիտ սահմանն, ըստ Արարատ Միրզոյանի, քրեական ու կոռուպցիոն անցյալ չունենալն է:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Վենետիկում ՀՀ ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի, կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետո նախօրեին վերադարձել է Վենետիկից:

Արարատ Միրզոյանը կրկնեց, որ այնտեղ Հայաստանի համարիսկապես դրական բան է տեղի ունեցել, երբ Վենետիկի հանձնաժողովը, չնայած մեկ մեծ վերապահմանը, նշել է, որ վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս՝ փոփոխությունների վերաբերյալ: Այսինքն՝ ընդունել են, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններից առաջ նոր ԸՕ-ի ընդումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն բավականին տեղեկացված է եղել թե՛ Հայաստանում ներքաղաքական իրավիճակից, թե՛առաջարկվող օրենսդրական փոփոխություններից:

«Լիագումար նիստին ելույթ եմ ունեցել, ներկայացրել, թե ինչու է անհրաժեշտ, որ Հայաստանում լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ դրանք լինեն նոր Ընտրական օրենսգրքով»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Գագիկ Հարությունյանն էլ հայտնել է, որ ընտրությունները Հայաստանին անհրաժեշտ են ոչ միայն իրավիճակի քաղաքական, այլև իրավական հանգուցալուծման տեսանկյունից, քանի որ երկրում առկա է նաև սահմանադրական ճգնաժամ:

«Պարոն Հարությունյանը ևս հավաստեց, որ թեև ընտրություններից առաջ շատ կարճ ժամկետում՝ մեկ ամիս առաջ, օրենք փոխելը որոշակի ռիսկեր կարող է պարունակել, բայց, այնուամենայնիվ, այն չփոխելը և հինը թողնելը էլ ավելի է ռիսկային է Հայաստանի համար: Այնուհետև խոսեց պարոն Բուքիքիոն , ով ԸՕ փոփոխությունները ներկայացնելով՝ դրանք բավականին դրական գնահատեց, բարձրաձայնեց մի վերապահման մասին, ժամկետի մասին»,-նշեց Արարատ Միրզոյանը:

Ջիանի Բուքիքոն սրանից հետո ողջունել է այս մոտեցումը, իսկ հանձնաժողովի անդամները որևէ առարկություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն էր տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որում ճանաչվում էր Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում, ողջունվում՝ Հայաստանի իշխանությունների՝ Ընտրական օրենսգիրքը վերանայելիս միջազգային ստանդարտներին հետևելու հանձնառությունը, ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի և Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկությունների, Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների կիրառումը և այլն:

Սակայն նախավերջին նախադասության մեջ հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ կապված ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների հետ, ինչպիսիք են տարածքային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։

Այնուամենայնիվ, նշվում է, որ վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net