Սասուն Միքայելյանը և նրա ընկերները չեն միջամտում շտաբի աշխատանքներին. Սևակ Միքայելյանի շտաբ
Սևակ Միքայելյանի շտաբի հանրային պատասխանատու Կարինե Հարությունյանը արձագանքել է Tert.am-ի հրապարակմանը, որ Սասուն Միքայելյանը և ազատամարտիկ ընկերները գտնվում են Սևակ Միքայելյանի շտաբում:
«Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ես եմ համակարգել նախընտրական շտաբի աշխատանքները` շտաբի պետի հետ միասին, շտաբի աշխատանքներին մասնակցել է միայն Սևակ Միքայելյանը: Նրա ընտանիքը բացարձակ չի միջամտել մեր որոշումների կայացմանը, նույնիսկ քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը գրեթե Հրազդանում չի եղել»,- ասաց նա:
Կարինե Հարությունյանը նշեց նաև, որ այսօր Սասուն Միքայելյանը կենտրոնական շտաբի շենքում է եղել, քանի որ շենքում է գտնվում նաև իր գրասենյակը, որտեղ նա աշխատում է տարիներ շարունակ:
«Նա շենքում զբաղեցնում է մեկ սենյակ և չի խառնվում շտաբի աշխատանքներին, շտաբի աշխատանքներին չեն խառնվում նաև նրա ազատամարտիկ ընկերները»,- ասաց նա: