Կարեն Խաչանովը դուրս է եկել Կրեմլի Գավաթի եզրափակիչ` հաղթելով Մեդվեդևին
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ՎՏԲ Բանկի «Կրեմլի Գավաթի» տղամարդկանց պայքարի եզրափակիչ:
Մրցաշարի կիսաեզրափակչում Խաչանովը, ով wild card էր ստացել կազմակերպիչներից, երեք սեթում հաղթել է իր հայրենակից Դանիլ Մեդվեդևին 6:1, 6:7 (5:7), 6:3 հաշիվներով:
Հանդիպում տևել է 1 ժամ 47 րոպե:
Խաչանովը ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել և 6 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը: Մեդվեդևի ակտիվում 4 էյս կա, 3 կրկնակի սխալ:
Մոսկվայում ընթացող մրցաշարի եզրափակչում Խաչանովը կմրցի ֆրանսիացի թենիսիստ Ադրիան Մանարինոյի հետ: