ԱՄՆ-ում ջուրն են իջեցվել նորագույն հարվածային ատոմային սուզանավեր
Միացյալ Նահանգների իշխանությունները ջուրն են իջեցրել նորագույն հարվածային ատոմային երկու սուզանավ՝ SSN-791 Delaware-ն ու SSN-792 Vermont-ը՝ համալրված «Տոմահավկ» թևավոր հրթիռներով:
Այս մասին թվիթերյան էջում հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
Հայտնի է, որ SSN-791 Delaware-ը (Block III-ի մոդիֆիկացիան) ջուր է իջեցվել Վիրջինիայում, իսկ SSN-792 Vermont-ը (Block IV-ի մոդիֆիկացիա)՝ Կոնեկտիկուտ նահանգում:
Երկու սուզանավն էլ ունեն ռադիոէլեկտրոնային սարքավորման ժամանակակից համակարգ: Ընդհանուր առմամբ, սուզանավերը համալրված են գերբարձր ճշգրտությամբ բազմաթիրախային 12 «Տոմահավկ» հրթիռներով: