Մարսելո. Ռեալի ֆուտբոլիստները մինչև մահ Լոպետեգիի հետ են
«Ռեալի» պաշտպան Մարսելոն աջակցություն է հայտնել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Լևանտեից» կրած պարտությունից հետո (1:2).
«Մենք լավ խաղ անցկացրինք, բայց գնդակը չէր ընթանում դեպի գնդակը:
Մենք 33 հարված կատարեցինք դարպասին, բայց ոչ մի կերպ չէր ստացվում գոլ խփել: Մենք չպետք է անհանգստանանք: Անհրաժեշտ է նորից հաղթել: «Լևանտեն» ոչ մի պահ չստեղծեց մեր դարպասին, բայց նրանք օգտվեցին մեր սխալներից:
Մենք Լոպետեգիի հետ ենք մինչև մահ: Նա մեզ ճիշտ բաներ է ասում, մենք լավ ենք համագործակցում: Պետք է նրան աշխատելու ավելի երկար հնարավորություն տալ: Լոպետեգիին չի կարելի համեմատել Բենիտեսի հետ: Մեզ վրա ճնում է գործադրվում, մենք չենք վախենում, բայց անհանգստանում ենք:
Ինձ հաճելի չէ, երբ մենք չենք հաղթում»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: