Արմավիր քաղաքի 16/13 ընտրատեղամասում տեխնիկական խնդրի պատճառով ընտրողը չկարողացավ իր քաղաքացիական պարտքը կատարել
Արմավիր քաղաքի 16/13 ընտրատեղամասում ընտրողը չկարողացավ իր քաղաքացիական պարտքը կատարել տեխնիկական խնդրի պատճառով: Ընտրական սարքում նրա անձնագրի տվյալները բացակայում էին, ինչը բարկացրեց քաղաքացուն:
Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ քաղաքացին անձնագիրը փոխել է ապրիլ ամսին, հնարավոր է, որ հին անձնագրի տվյալներով է նա հաշվառված:
Քաղաքացին պահանջում էր իրեն չզրկել ընտրելու իրավունքից:
Հանձնաժողովի նախագահը, խորհրդակցելով անձնագրային բաժանմունքի համապատասխան մասնագետների հետ, քաղաքացուն ուղղորդեց անձնագրային բաժին՝ ճշգրտելու խնդիրը:
Մեծահասակ քաղաքացին դժգոհեց, որ պետք է սխալի պատճառով հասնի անձնագրային բաժին, բայց ասաց՝ ամեն ինչ կանի, որ իր քվեն տեղ հասնի: