Էջմիածնի 14/18 ընտրատեղամասում ընտրական գործընթացն ընթանում է առանց խախտումների
Էջմիածնի թիվ 14/18 ընտրատեղամասում արդեն մոտ երկու ժամ է ընտրական գործընթացն ընթանում է, և ոչ մի խախտում չի արձանագրվել։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ծովինար Պետրոսյանը։
«Ժամը 8։00-ի դրությամբ ընտրատեղամասը բացվել է, ամեն ինչ ըստ կարգի ընթանում է»,- նշեց նա։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նախորդ ընտրությունների համեմատ այս տարի մասնակցությունը քիչ է։ Տեղամասում գրանցված 1911 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 94-ը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում ընթանում են ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու։