Հրապարակվել են Սիրիայում С-300 ՀՕՊ համակարգերի բեռնաթափման նոր կադրերը (տեսանյութ)
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը նոր կադրեր է հրապարակել՝ ցուցադրելով С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Սիրիա:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են համալիրները բեռնաթափվում Ան-124 «Ռուսլան» ռազմատրանսպորտային ինքնաթիռից:
Մոսկվան Սիրիային զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու որոշում է կայացրել, երբ սեպտեմբերի 17-ին Սիրիայում խոցվել էր ռուսական Իլ-20 հետախուզական օդանավը, որը վերադառնալիս էր եղել «Խմեյմիմ» ռազմաբազա: Այն ժամանակ 15 ռուս զինծառայող էր զոհվել: Այդ միջադեպի համար պատասխանատվություն ՌԴ ՊՆ-ի կարծիքով՝ կրում է Իսրայելը, քանի որ իսրայելացի օդաչուները քողարկվել են Իլ-20-ի օգնությամբ և այն դրել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի հարվածի տակ:
Այս շաբաթ Սիրիա է ուղարկվել С-300 համակարգերի և այլ տեխնիկայի առաջին խմբաքանակը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: