Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում տեղի են ունենում Անկախության տոնին նվիրված միջոցառումներ։ Ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր երեխաների հետ: Վարչապետը զրուցում է հրապարակում հավաքված մարդկանց հետ, ովքեր այստեղ նշում են անկախության 27-րդ տարեդարձը, լուսանկարվում նրանց հետ:
Հիշեցնենք, որ 27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում անցկացվում են Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է։
Հավելենք նաև, որ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ են լինելու։ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն։ Բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ։
Տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդիկ այսօր՝ ժամը 14։00-ին, հրավիրվել են Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։
Իսկ ավելի ուշ նաև ընդունելություն կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։