Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ
Էլիզաբեթ 2-րդը թոռան՝ արքայազն Հարիի պսակադրությունից առաջ նրա հարսնացուից՝ Մեգան Մարքլից, պահանջել է հատուկ թեստ անցնել՝ պարզելու համար՝ արդյոք ամերիկուհին կարող է հղիանալ ու թագավորական ընտանիքին ժառանգ պարգևել:
Այդ մասին գրում է Radaronline.com-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով: Նրանց փոխանցմամբ՝ թագուհին պահանջել է նաև, որ Մարքլն ապահովության համար սառեցնի իր ձվաբջիջները:
Աղբյուրը մանրամասնում է, որ սկզբում Հարիի հարսնացուն իրեն ստորացված է զգացել՝ թագուհուց նման բան լսելով, սակայն Էլիզաբեթ 2-րդն անդրդվելի է եղել իր որոշման մեջ: Նա ցանկացել է վստահ լինել, որ Մարքլը կկարողանա երեխա ունենալ:
Ամերիկուհին ի վերջո համաձայնել է անցնել այդ պրոցեդուրան, քանի որ ցանկանում էր թագավորական ընտանիքի անդամ դառնալ:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018թ. մայիսին: Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ թագուհու ու Մարքլի միջև շատ ջերմ հարաբերություններ են: