Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը
«Արսենալի» ու Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 6-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղը:
Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկություններ է հրապարակել թիմի՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին: Նրանց թվում է նաև Մխիթարյանը:
Ըստ «Arsenal.com»-ում հրապարակված տեղեկության՝ հայ ֆուտբոլիստը աջ սրունքի վնասվածք է ստացել ԵԼ խմբային փուլի առաջին տուրի՝ «Վորսկլայի» հետ խաղում (4-2):
Այս պահին թիմի բժշկական անձնակազմի կողմից գնահատվում է նրա վիճակը:
Հիշեցնենք, որ «Վորսկլայի» դեմ սեպտեմբերի 20-ին Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց ու դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: «Էվերթոնի» հետ խաղը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 23-ին: