Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում
«Whoscored.com» հեղինակավոր կայքը ներկայացրել է «Արսենալի» ֆուտբոլիստների վիճակագրությունն ու գնահատականը Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Վորսկլայի» հետ տնային խաղում:
«Զինագործները», հիշեցնենք, 4-2 հաշվով հաղթանակ են տարել:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձել` ստանալով բարձր` 7,48 գնահատականը:
Հայ ֆուտբոլիստն, ընդհանուր առմամբ, երկու հարված է կատարել, որոնցից մեկը` դարպասի ուղղությամբ: Մխիթարյանը 51 փոխանցում է հասցեագրել թիմակիցներին` 80,4% ճշգրտությամբ: Դրանցից երկուսը եղել են սրող:
Նշենք` «Whoscored»-ի վարկածով հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դուբլի հեղինակ է դարձել` ստանալով 9,0 գնահատականը: