Անկախության օրվա առթիվ նախագահի նստավայրում ընթանում է պարգևատրման արարողություն (ուղիղ)
ՀՀ նախագահի նստավայրում Անկախության օրվա կապակցությամբ տեղի է ունենում է պարգևատրման պաշտոնական արարողություն: Միջոցառմանը կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում կանցկացվեն Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը։
Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ են լինելու։ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն։ Բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ։
Այսօր նաև ընդունելություն կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։