Տիագո Սիլվան կարող է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական ակումբները հետևում են իրավիճակին
ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան հաջորդ ամառ կարող է վերադառնալ Ա Սերիա, որտեղ արդեն հանդես եկել է «Միլանի» կազմում 2009-ից 2012 թվականներին:
Ինչպես հայտնում է «Le10sport.com»-ը, բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը, և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրան վաճառելու շանսերը զգալիորեն կմեծանան, եթե կողմերը մոտ ժամանակներս համաձայնության չգան պայմանագրի երկարաձգման շուրջ:
Սիլվային իրենց թիմում են ցանկանում տեսնել իտալական մի քանի ակումբները, որոնցից են «Յուվենտուսը», «Նապոլին», «Ռոման» և «Միլանը», որը ցանկանում է վերադարձնել ֆուտբոլիստին:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը Լիգա 1-ի 5 հանդիպման է մասնակցել, որոնցում թիմը 4 գոլ է բաց թողել: