Սահմանին այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է․ Դավիթ Տոնոյան
Սահմանին այս պահին հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– ասաց նա: Հարցին, թե ինչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել օրեր զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել:
Մեկ այլ հարցի էլ, թե հնարավոր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ ո՛չ: «Ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում էր հայ-ադրբեջանական սահմանին մոտ տեղակայված գյուղերը:
Հերթական գնդակոծություններից մեկի ընթացքում ազդրի շրջանում վիրավորվել էր Կոթի համայնքի բնակիչ Սուրեն Սեփխանյանը:
Սահմանին վերջին օրերի լարվածության ընթացքում հայկական կողմից զոհվել էր նաև պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: