Եվրոպա լիգա. հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում են «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, «Սևիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան, «Բայերի» կիսապաշտպան Կայ Խավեցը և Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Իզեր Հայրովիչը:
Հիշեցնենք` Օբամեյանգը դուբլի հեղինակ է դարձել ուկրաինական «Վորսկլայի» հետ տնային խաղում (4:2):
Էվեր Բանեգայի ակտիվում երկու գոլ և գոլային փոխանցում կա «Ստանդարդի» հետ խաղում (5:1): Կայ Խավեցի երկու գոլն օգնել է «Բայերին» հաղթել բուլղարական «Լուդոգորեցին» (3:2), իսկ Հայրովիչը երկու գոլի հեղինակ է դարձել թուրքական «Ֆեներբահչեի» հետ խաղում (4:1):