Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպում են ունեցել. Daily Mail
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են հարթել բոլոր տարաձայնությունները: Սկանդալային բաժանությունից երկու տարի անց Ջոլին ու Փիթը հանդիպել են՝ խոսելու և բոլոր վեճերը հարթելու համար:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրին, Ջոլին նախկին ամուսնուն իր տուն է հրավիրել և գաղտնի հանդիպումը բավական արդյունավետ է անցել:
«Անջելինան որոշել է, որ եկել է բոլոր վեճերը հարթելու ժամանակը: Բրեդի համար դա մեծ թեթևություն է: Նրանք ցանկանում են հանգիստ միջավայր ստեղծել երեխաների համար»,- հայտնել է աղբուրը՝ հավելելով, որ Բրեդը վաղուց է պատրաստ հաշտվել նախիկին կնոջ հետ:
Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել 2016-ի սեպտեմբերին: Ամուսնալուծության գործընթացը բավական ծանր է եղել ինչպես Անջելինայի, այնպես էլ Բրեդի համար, քանի որ նախկին ամուսինները չէին կարողանում համաձայնության գալ երեխաների խնամակալության հարցում: