«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ նույն հարցը կա նաեւ նրանց մոտ». Փաշինյան
Փաշինյանը նաեւ նշեց, թե ինչ են խոսել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. «Իհարկե, գաղտնիք չկա, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ առաջին շփումների ժամանակ ես մեր մտահոգությունները փոխանցել եմ ու ընդհանրապես ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենք-զինամթերքի առեւտուր են անում ու դա մեզ անհանգստացնում է: Այդ խնդիրները շարունակում են լինել մեր օրակարգում: Քննարկումների նպատակը ոչ թե վնասելն է ՀԱՊԿ-ին, այլ ընդհակառակը՝ ուժեղացնել այդ կազմակերպությունը, որովհետեւ ՀԱՊԿ-ը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը բառիս բուն իմաստով լինի ՀԱՊԿ: