Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա. Հարութ Սասունյանի հոդվածը

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր  Հարութ Սասունյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններին:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Մինչ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շիկանում է, Թուրքիայի անխելք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ շարունակելով կեղծ մեղադրանքներով պահել ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին, նա մեծ հարված է հասցնում Թուրքիայի տնտեսությանը և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մեկ այլ խելամիտ թուրք ղեկավար արդեն վաղուց արձակած կլիներ պատվելի Բրանսոնին և կպահպաներ ռազմական ու առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Թեև թուրքական կառավարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է վճարում ամերիկյան լոբբիստական և հասարակայնության հետ կապերի ընկերություններին, նրանցից ոչ մեկը չի կարող պաշտպանել Թուրքիայի հեղինակությունը Էրդողանի անխոհեմ վարքագծից: Ամեն անգամ, երբ Էրդողանը բացում է իր բերանը և անմիտ քայլ անում, նա ավելի է վնասում Թուրքիայի հարաբերություններին այլ երկրների հետ, հիշեցնելով աշխարհին և ամրապնդելով վաղուց հաստատված «բարբարոս թուրքի» կերպարը:

Ահա բացասական PR-ի մի օրինակ, որ Էրդողանն առաջացրել է ամերիկյան լրատվամիջոցներում իր սեփական երկրի դեմ: Լիզա «Քենեդի» Մոնտգոմերին Fox բիզնես հեռուստատեսությունում, որը նախագահ Թրամփի սիրած ալիքն է, 2018 թ. օգոստոսի 18-ին ջախջախիչ հարձակում է իրականացրել նախագահ Էրդողանի դեմ: Նրա մեկնաբանությունները դիտող միլիոնավոր ամերիկացիներից բացի, 662 հազար այլ մարդիկ ևս տեսան այն Ֆեյսբուքում և շատ ուրիշները՝ Թվիթերում: Քենեդին նույնիսկ հիշատակեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայից վրեժ լուծելու միջոց...  

«Ինչպե՞ս եմ քեզ արհամարհում, Էրդողան: Թույլ տուր նշել ուղիները: Թուրքիայի նախագահը իր երկիրը դնում է դիվանագիտական ողբալի վիճակի մեջ, հրաժարվելով ազատ արձակել ամերիկացի պատվելիին «ահաբեկչության մեղադրանքներով»: Կեղծ հանցագործությունն անհիմն մի բան է հոտած թուրքական լոխումի նման, և չնայած Էրդողանն իր իշխանությունը կենտրոնացրել է կեղծ ընտրությունների, լրագրողների բանտարկության և մտավորականների մաքրագործման վրա, նա չէր սպասում, որ կարող է մի այլ ուժեղ մարդ իրեն տապալի: Մեր նախագահը զզվել է Թուրքիայի վիրավորական հայտարարություններից, և դատարկ խոսքերի փոխարեն, նախագահ Թրամփը հուժկու էլեկտրոնային ապտակ հասցրեց Էրդողանին՝ գրառում անելով Թվիթերում. «Ես հենց նոր կարգադրեցի կրկնապատկել պողպատի և ալյումինի սակագները Թուրքիայի նկատմամբ, քանի որ նրանց դրամը՝ թուրքական լիրան, սրընթաց անկում է ապրում մեր ուժեղ դոլարի դիմաց... Ալյումինն այժմ կդառնա 20 տոկոս, իսկ պողպատը՝ 50 տոկոս: Մեր հարաբերություններն այժմ լավ չեն Թուրքիայի հետ...»:

Քենեդին շարունակել է իր քննադատությունը, ասելով՝ «Ե՞րբ են դրանք [Թուրքիայի հետ հարաբերությունները] երբևէ լավ եղել: Թուրքական կառավարությունը խայտառակություն է, և նախորդ վարչակազմերը կամ գրկել են նրանց, կամ ձեռքերը ծալած նստել, երբ հյուրընկալ գորգ են փռել ու դռները բացել ԻԼԻՊ-ի առջև, անընդհատ մտերմանալով Ռուսաստանի հետ: Սա մեր ռազմավարական գործընկերը չէ: Սա կոռումպացված, մարդասպան վարչակարգ է, որին պետք է դուրս շպրտել ՆԱՏՕ-ից՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, չխոսելով ռուսների հետույքը համբուրելու մասին, որոնք իբր թե տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքն են: Այժմ, իհարկե, եղել են փոխադարձ սպառնալիքներ: Այժմ Էրդողանն ասում է, որ iPhone-ը կհանի շուկայից, կարծես թե մարդիկ այնտեղ կարող են սարքն օգտագործել ուժերը համախմբելու, իրենց հարստացնելու և ազատություն փնտրելու համար մարդասպան ռեժիմից, որը ցանկանում է համընդհանուր վերահսկողություն, և ուզում է տապալել համաշխարհային տնտեսությունը՝  ապացուցելու երեխայական մի դիրքորոշում... Եվ մինչ մենք դրա մեջ ենք, և մինչ նախագահը [Թրամփը] զայրացած է, եթե նա իրոք ցանկանում իր նոր գործընկեր Քիմ Քարդաշյանին երջանկացնել, նա պետք է պաշտոնապես, կրկին և վերջնականապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը ոչ թե «հարց» է կամ «ցավալի իրադարձությունների շարք», այլ 1.5 միլիոն մարդկանց սառնասիրտ սպանդ, որոնց հիշողությունը չի ջնջվի նապոլեոնյան որևէ տխմարի կողմից:

Բաց թող պատվելի Էնդրյու Բրանսոնին, նախագահ Էրդողան, և վախեցիր [նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Ռ. Բոլթոնի] բեղերից, քանի որ Բոլթոնը ռազմատենչ է: Ուստի հանուն աշխարհի խաղաղության, համակերպվիր ու ձայնդ կտրիր, որպեսզի չկործանվես...»:

Թրամփը, իրավիճակն ավելի բարդացնելով Էրդողանի համար, 2018 թ. օգոստոսի 17-ին հայտարարել է ամերիկացի լրագրողներին՝ «Թուրքիան խնդիր է եղել երկար ժամանակ: Նրանք բարեկամի նման չեն վարվել: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Նրանք հիանալի քրիստոյա հովիվ ունեն: Պատվելի Բրանսոնը հրաշալի մարդ է: Նրանք առաջ քաշեցին այդ կեղծ մեղադրանքը, որ նա լրտես է, իսկ նա լրտես չէ: Հիմա նա դատվում է, եթե դա կանվանեք «դատավարություն»: Նրան պետք է վաղուց վերադարձրած լինեին: Եվ, իմ կարծիքով, Թուրքիան, շատ, շատ վատ է վարվել: Այնպես որ, այս հարցը դեռ չի ավարտվել: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Նրանք չեն կարող բռնել մեր մարդկանց: Ուստի, կտեսնեք, թե ինչ կլինի...»:

Մինչ հայերը չափազանց տպավորված են Թրամփի սպառնալից խոսքերից, նրանք պետք է հիշեն, որ չնայած Թուրքիայի հակաամերիկյան և հականատոյական տասնյակ տարիների քաղաքականությանը, Արևմուտքը շարունակում էր գովաբանել Թուրքիայի ղեկավարներին: Արևմուտքում ոչ ոք չկարողացավ իր տեղը դնել Թուրքիային: Եթե վաղը, անկանխատեսելի Էրդողանը ազատ արձակի պատվելի Բրանսոնին, ես վախենում եմ, որ Թրամփը կսկսի գովաբանել Էրդողանին, ինչպես արեց Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Յունի և Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի հետ...

 

Նախագահ Թրամփը չպետք է մոռանա, որ պատվելի Բրանսոնին պահելուց բացի, Թուրքիան 1974 թ. ներխուժել և գրավել է Հյուսիսային Կիպրոսը, իրաքյան պատերազմի ժամանակ արգելել է ամերիկյան զորքերի անցումը Թուրքիայից Հյուսիսային Իրաք, Հյուսիսային Սիրիայում հարձակվել է Միացյալ Նահանգների դաշնակից քրդերի վրա, պատրաստվում է գնել ռուսական S-400 հրթիռային համակարգը՝ հակառակ ՆԱՏՕ-ի դիտողությանը, օգնել է շրջանցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները և աջակցել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին՝ Թուրքիայից մուտք գործելու Սիրիա:

 

Նույնիսկ այն բանից հետո, երբ պատվելի Բրանսոնը ազատ արձակվի, չպետք է ներել Թուրքիային իր բազմաթիվ սխալների համար: Ինչպես վերջերս առաջարկել էին մի շարք վերլուծաբաններ՝ Թուրքիային պետք է անմիջապես դուրս շպրտել ՆԱՏՕ-ից... 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net