Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի ռեժիսորը հրաժարվել է ֆիլմի 25-րդ մասը նկարահանելուց
Ռեժիսոր Դենի Բոյլը հրաժարվել է Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմի նկարահանումներից՝ իր որոշումը պատճառաբանելով «ստեղծագործական տարբերություններով»:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, բրիտանացի կինոռեժիսորը պատրաստվում էր 25-րդ անգամ ստանձնել 007 գործակալի մասին ֆիլմի նկարահանումը, որն սկսվելու է դեկտեմբերի սկզբին Pinewood Studios ստուդիայի կողմից: Սակայն «Բոնդիանայի» պաշտոնական թվիթերյան հրապարակված հայտարարության համաձայն՝ վերջինս հեռացել է ֆիլմի ստեղծագործական թիմից:
Այդ մասին հայտարարել են պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոկկոլին, ինչպես նաև Բոնդի ներկայիս դերակատար Դենիել Քրեյգը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019-ի հոկտեմբերի 25-ին: