Ռենե Զելվեգերի կերպարանափոխությունը քաշ կորցնելուց հետո՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի Ռենե Զելվեգերը կորցրել է ավելորդ քաշը, ինչի շնորհիվ նա այժմ ավելի երիտասարդ տեսք ունի: Դերասանուհու կերպարանափոխությունը ցուցադրել են պապարացիները, տեղեկացնում է Woman.ru-ն՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ:
49-ամյա դերասանուհին հայտնի է իր կերպարանափոխություններով: Այսպես, «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի առաջին մասում նկարահանվելու համար նա 9 կգ, իսկ երկրորդ մասի համար 15 կգ քաշ է հավաքել:
Պարզվել է, որ ավելորդ քաշից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, սակայն դերասանուհուն հաջողվել է դա անել: Այնուհետև նա դիմել է պլաստիկ վիրաբուժության ու կոսմետոլոգիայի օգնությանը՝ միևնույն ժամանակ հերքելով, թե ինքը փոփոխությունների է ենթարկել իր արտաքինը:
Նշվում է, որ այս լուսանկարներն արվել են, երբ Զելվեգերը զբոսնելիս է եղել Լոս Անջելեսում: Դերասանուհին պատռված ջինսե տաբատ, ջեմփեր ու գլխարկ է կրել, և հագուստն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը:
Դերասանուհու երկրպագուները նշել են, որ նա հիանալի տեսք ունի նույնիսկ առանց դիմահարդարման: