Իրանը կարող է մոտ ապագայում ռազմական օդանավերի համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի և Պակիստանի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ երկիրը կարող է մոտ ապագայում ռազմական օդանավերի համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի և Պակիստանի հետ։
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, այս մասին Իրանի առաջնորդն ասել է Թեհրանում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ։
Իր ելույթի ժամանակ Ռոհանին Թուրքիային և Պակիստանին անվանել է «հարևան, դաշնակից ու բարեկամ երկրներ»։
«Թուրքիայի և Պակիստանի օգնությամբ կարող ենք ինքնաթիռ արտադրել», - ասել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք, որ ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացվել է իրանական արտադրության առաջին կործանիչը՝ «Քովսար»-ը, որի օդաչուի խցիկում նստած է եղել Հասան Ռոհանին։