Մերկելն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են ուկրաինական կոնֆլիկտն ու սիրիական պատերազմը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք միջազգային կարևոր նշանակություն ունեցող հարցեր: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ Ֆինլանդիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
«Նախագահն ու կանցլերը հիմնականում քննարկել են ուկրաինական կոնֆլիկտն ու սիրիական պատերազմը: Բացի այդ, նրանք նաև անդրադարձել են Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հարցերին»,- ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ զրույցի նախաձեռնողը եղել է ֆիննական կողմը: