Ջենիֆեր Գարներն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Ամերիկյան դերասանուհի Ջենիֆեր Գարներն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Գարների աստղը դարձել է 2461-րդը Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այս մասին հաղորդում է NBC Los Angeles-ը:
Նշվում է, որ Գարներն աստղը ստացել է «Բոսորագույն անանուխ» ֆիմի պաշտոնական պրեմիերայից 18 օր առաջ, որում դերասանուհին կատարել է գլխավոր դերը՝ մարմնավորելով ամուսնու ու դստեր սպանության համար վրեժ լուծող կնոջ:
Աստղի բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը՝ բացման արարողությանը ներկա չի գտնվել Գարների նախկին ամուսին Բեն Աֆլեքը, սակայն ներկա են գտնվել երեխաները՝ Վայոլեթը, Սերաֆինան և Սեմյուելը, ինչպես նաև Ջենիֆերի ծնողները: